Հետևեք մեզ։

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մեկ մարզիկ հաղթեց, ևս մեկը հրաժարվեց մենամարտից, երկուսը պարտվեցին 5:0 հաշվով

16:06, 01 մայիս 2023
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի մեկ մարզիկ հաղթեց, ևս մեկը հրաժարվեց մենամարտից, երկուսը պարտվեցին 5:0 հաշվով

Երևանում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 48 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Հարությունյանը 5:0 հաշվով պարտվեց իտալացի Քանոնեին և նվաճեց բրոնզե մեդալ:

 

5:0 հաշվով պարտվեց նաև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Արստամյանը: Նա ևս նվաճեց բրոնզե մեդալ:

 

51 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը ևս նվաճեց բրոնզե մեդալ. Նա թևի վնասվածքի պատճառով հրաժարվեց գերմանացի բռնցքամարտիկի հետ մենամարտից:

 

57 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Ազիզյանը հաղթեց ռուս Պաշտաևին և դուրս եկավ եզրափակիչ:

Վերլուծական