Հետևեք մեզ։

Վրաստանը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

16:00, 06 հոկտեմբեր 2024
Վրաստանը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով համապատասխան լուրերը։

«Գործակալները փորձում են ընտրությունների վրա ազդել ապազգային լուրերով, թե «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»,- գրել է Մդինարաձեն։

«Ոչ մի ճանաչման կամ նմանատիպ հակազգային հարցեր չեն քննարկվում, այդ թվում՝ համաձայնություն կոնֆեդերացիային, ինչը նշանակում է նաև օկուպացված տարածքների ճանաչում»,- գրել է նա։