Հետևեք մեզ։

Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրա

16:37, 06 հոկտեմբեր 2024
Իսրայելը կրկին հարձակվել է Գազայի դպրոցի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակվել են Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքի վրա, որում, զինվորականների տվյալներով, եղել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինված կազմավորումների անդամներ։

Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախային ավիահարվածն իրականացվել է հետախուզական տվյալների հիման վրա, որոնք վկայում են, որ շենքը եղել է ՀԱՄԱՍ-ի արմատականների շտաբը։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնը գտնվում էր մի համալիրի ներսում, որը նախկինում ծառայել է որպես Խալիֆա բեն Զայեդ դպրոց Գազայի հատվածի հյուսիսում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Այս շտաբն օգտագործվել է արմատականների կողմից «Իսրայելի պաշտպանության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար», - ասել են զինվորականները: