Հանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ցուցարարները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան։
Բաղրամյան պողոտայի այդ հատվածում իրավիճակը լարվեց․ ոստիկանները պահանջում էին իրազեկել, ցուցարարներն էլ ասում էին, որ ինքնաբուխ ակցիա է։
Իրավիճակը հանդարտվեկուց հետո Բագրատ Սրբազանն ասաց հետագա անելիքների մասին․
«Սիրելի ժողովուրդ, չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, եղեք դատախազության առջև, որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։
Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքին։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»։