Հետևեք մեզ։

Ֆրանսիայի հրապարակում բախվել են BMW X6 մակնիշի մեքենան և մոտոցիկլետը

22:23, 06 հոկտեմբեր 2024
Ֆրանսիայի հրապարակում բախվել են BMW X6 մակնիշի մեքենան և մոտոցիկլետը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։

 

Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։

 

Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները