ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, կողմերը վերահաստատել են Իրանին զսպելու իրենց հանձնառությունը, հայտնել է Պենտագոնը։
Ըստ հայտարարության՝ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին և նշել, որ Վաշինգտոնը «տարածաշրջանում պահպանում է զգալի հնարավորություններ»՝ պաշտպանելու ԱՄՆ անձնակազմն ու օբյեկտները և հետագայում աջակցելու Իսրայելի ինքնապաշտպանությանը և զսպելու հետագա էսկալացիան:
«Երկու առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ զսպելու Իրանին, Իրանի կողմից աջակցվող գործընկերներին և վստահված կողմերին՝ օգտվել իրավիճակից կամ ընդլայնել հակամարտությունը», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: