Հետևեք մեզ։

Մինչև հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա․ Մետրոպոլիտենի տնօրեն

08:50, 07 հոկտեմբեր 2024
Մինչև հոկտեմբերի վերջ ժետոնը կվերանա․ Մետրոպոլիտենի տնօրեն
Այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341 589 ուղևոր։
 
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
 
«Ամսի 15-ից հետո ամեն կայարանում ունեինք 1 անցակետ, որն աշխատում էր ժետոնով։ Դրանք փոխարինվելու են, երևի մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,-ասաց Սեդրակյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները