Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը խոսեց օրեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգի շրջանակերնում արված հրավառությանը։
«Oրենսդրությամբ Երևանում արգելված են հրավառությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվությունը։ Կարծում եմ` մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակում հրավառության արձանագրությունը պետք է քննարկել և հասկանալ ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ։ Սա այն միջոցառումներից էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում։ Քանի որ չի եղել, խնդրում եմ՝ արձանագրությունը կազմել»,– նշեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոյի համերգից հետո հրավառություն էր եղել։