Հետևեք մեզ։

Վրաստանում վերսկսվել է նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

11:38, 07 հոկտեմբեր 2024
Վրաստանում վերսկսվել է նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը վերսկսելու է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ որոշումը կապված է երկրի նախագահի՝ Եվրոպա, մասնավորապես Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Լեհաստան կատարած այցերի հետ, որոնք պետք է համաձայնեցվեին կառավարության հետ։

 

Հիշեցնենք, որ  2023-ին Վրաստանի ՍԴ-ն հաստատել էր նախագահի կողմից օրենքի խախտումը՝ նրա արտասահմանյան այցերի պատճառով։ Այդ ժամանակ իշխող կուսակցությունը բավարար ձայներ չէր հավաքել Զուրաբիշվիլիի իմպիչմենթի համար։