WCIT-ի կոնֆերանսի կազմակերպման ժամանակ ամբողջ դահլիճը հոսանքազրկվել է։ ABC media-ն կապ է հաստատել ՀԷՑ-ի հետ՝ հասկանալու համար խնդրի պատճառները։
ՀԷՑ-ից տեղեկացրել են, որ մարզահամերգային համալիրը սնուցում է ստանում երկու տեղից, երկու հատվածի մալուխներն էլ կտրվել են շինարարական կազմակերպության աշխատանքների արդյունքում։ Լարերը կտրվել են էքսկավատորի աշխատանքների հետևանքով։
Սնուցումը վերականգնվել է երրորդ ճանապարհով։