Առանց Արևմուտքի ռազմական և տնտեսական օգնության, Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 15 օրում։ Այս մասին 20 Minutos-ին տված հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Շատերը ցանկանում են, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի: Եթե դադարենք աջակցել Ուկրաինային, 15 օրից պատերազմը կավարտվի, և Պուտինը կհասնի իր նպատակներին։ Բայց մենք սա ուզո՞ւմ ենք ուկրաինացիների համար»։ - ասել է քաղաքական գործիչը։
Բորելը հավելել է, որ նման սցենարն անընդունելի է Եվրամիության համար։