ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի վերադարձը չի կարելի համարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դա անհնար է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դեսպան Անատոլի Անտոնովի վերադարձը Ռուսաստան կարելի է համարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովն ավարտում է իր դիվանագիտական ծառայությունը ԱՄՆ-ում։