Հետևեք մեզ։

Մարզահամերգային համալիրը հոսանքազրկվել է «Շինվեկտոր» շինկազմակերպության կողմից մալուխները կտրելու հետևանքով․ ՀԷՑ

11:54, 07 հոկտեմբեր 2024
Մարզահամերգային համալիրը հոսանքազրկվել է «Շինվեկտոր» շինկազմակերպության կողմից մալուխները կտրելու հետևանքով․ ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.
 
 
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11:05-ից 12:00, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում: Նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից Մարզահամերգային համալիրը սնող երկու մալուխների վնասումն է:
 
 
«Այս պահին «ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: 
 
 
Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ»: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները