Հետևեք մեզ։

Նոր Երզնկայի դպրոցում աշակերտ է մահացել

12:02, 07 հոկտեմբեր 2024
Նոր Երզնկայի դպրոցում աշակերտ է մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, հաղորդում է shamshyan.com-ը։


Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:


Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները