Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: