Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի աշխատակիցները և այցելուները հասցրել են դուրս գալ շենքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ ներկայացնելով նախնական տվյալները։
«Մեր տեղեկություններով շենքում գտնվող բոլոր աշխատակիցները և այցելուները նախքան հրդեհի տարածվելը դուրս են եկել շենքից, տուժածներ չկան։ Հրդեհը տարածված է արդեն 2500-3000 քմ-ի վրա»,- ասել է Սարգսյանը։