«Դոմուս» հիպերմարկետի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել:
Նա նշել է, որ տուժածներ չկան, սակայն հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաղորդել էր, որ հրդեհը տարածվել է 2500-3000քմ տարածքի վրա։