Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հիշեցնենք, որ Մոսկվայում անցկացվելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։