BRICS+ նորաձեւության միջազգային ֆորումի ժամանակ ստորագրվել է BRICS նորաձեւության միջազգային ֆեդերացիայի ստեղծման մասին հռչակագիր։
«Մոսկվայի BRICS+ Fashion Summit-ում հռչակագիր է ստորագրվել BRICS նորաձեւության միջազգային ֆեդերացիայի ստեղծման մասին։
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են լինելու տարբեր երկրների արդյունաբերական համայնքների միջև համագործակցության ամրապնդումը, արդյունաբերության կայուն զարգացման խթանումը, մշակութային փոխանակումը, երիտասարդ մասնագետներին աջակցելը և դիզայներներին միջազգային շուկա մուտք գործելուն օգնելը», - ասվում է հայտարարության մեջ: