Նիդերլանդներում ոստիկանությունը բերման է ենթարկել հարբած «Բորիս Ջոնսոնին», համենայնդեպս, ըստ տղամարդու վարորդական իրավունքի վկայականի՝ նա Բորիս Ջոնսոնն է։
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կեղծ վարորդական վկայականում նշված է եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի ծննդյան իրական ամսաթիվն ու վայրը, սակայն վավերականության ժամկետը հեռու է եղել իրականությունից․ որպես վերջնաժամկետ նշված է եղել մինչև 3000 թվականը։ «Փաստաթղթում» նշված է եղել նաև հետևյալ միտքը․ «Բարի երեկո, մենք Ուկրաինայից ենք»։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը տուգանվել է, իսկ կեղծ վարորդական վկայականն առգրավվել է։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ