ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նշված հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։ Այս մասին հաղորդում է ՔՏՀԱ տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
«Հավելեմ, որ Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատվել է 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագիրը, որի համաձայն այս տարվա 4-րդ եռամսյակում նախատեսված է իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ մտնում են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյկետներ, այդ թվում՝ «Դոմուս կահույքի» ցանցի տարբեր հասցեներ»,-գրել է նա։