Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

15:16, 07 հոկտեմբեր 2024
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները