Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» կահույքի սրահում հակահրդեհային որևէ համակարգ տեղադրված չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
«Փոխանցում եմ Երևանի հակահրդեհային տեսչության պետի ասածը, որ որևէ համակարգ տեղադրված չէր»,– նշել է Ցուցուլյանը և հավելել, որ քննչական գործողությունների արդյունքում փորձաքննություններ կկատարվեն և կպարզվի՝ ինչից է առաջացել հրդեհը։