Հետևեք մեզ։

Իսրայելը վաղ թե ուշ վճարելու է այս ցեղասպանության գինը․ Էրդողան

17:38, 07 հոկտեմբեր 2024
Իսրայելը վաղ թե ուշ վճարելու է այս ցեղասպանության գինը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայում հակամարտության մեկնարկի տարելիցին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կկանգնեցնեն, ինչպես կանգնեցվեց նացիստական ​​Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին։


«Մենք չպետք է մոռանանք, որ Իսրայելը վաղ թե ուշ վճարելու է այս ցեղասպանության գինը, որը նա իրականացրել է մեկ տարի և շարունակում է իրականացնել մինչ օրս, մենք ամեն գնով կշարունակենք ընդդիմանալ Իսրայելի կառավարությանը։

Ինչպես Հիտլերին կանգնեցրեց մարդկության ընդհանուր միությունը, այնպես էլ Նեթանյահուն ու նրա սպանությունները կկանգնեցվեն նույն կերպ»,- գրել է Էրդողանը սոցցանցային իր էջում։