Հերթական Նոբելյան շաբաթը Շվեդիայի մայրաքաղաքում բացվել է այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում դափնեկրի անունը հայտարարելով։ Առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս անվանակարգերում մրցանակակիրները։
Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան հանձնաժողովը։
Գիտնականները մրցանակի դափնեկիրներ են դարձել «միկրոՌՆԹ-ի և գենի հետտրանսկրիպցիոն կարգավորման գործում դրա դերի հայտնաբերման» համար, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միկրոՌՆԹ-ները հիմնարար դեր են խաղում օրգանիզմների զարգացման և գործունեության համար։ Այնպես որ նրանց հայտնագործությունը, որը հրապարակվել է 1993 թվականին, բացահայտել է գեների կարգավորման միանգամայն նոր սկզբունք, ինչը «կարևոր նշանակություն ունի բազմաբջիջ օրգանիզմների, ներառյալ մարդու համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։