ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI-6-ը, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր էին պատրաստում ռուսական մի շարք ԱԷԿ-ներում սադրանքների համար:
«ԱՄՆ հետախուզական արբանյակները մարտից ակտիվացրել են մանրազնին նկարահանումները ՌԴ տարածքներում, հատկապես Կուրսկի և Բելգորոդի մարզերում։ Մասնավորապես, MI-6-ը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մշակել են Էլեկտրահաղորդման գծերի պայթեցման գործողություն, որոնք ատոմակայանները կապում են Ռուսաստանի ազգային էներգահամակարգի հետ», - ասել Է Նարիշկինը: