Հետևեք մեզ։

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարը կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Մերձավոր Արևելք

18:50, 07 հոկտեմբեր 2024
Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավարը կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Մերձավոր Արևելք

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կասեցնելու համար անհրաժեշտ է խաղաղապահ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք։

 

«Խաղաղապահ ուժերը պետք է հնարավորինս արագ ուղարկվեն տարածաշրջան՝ ճնշվածներին և անմեղներին վայրագություններից պաշտպանելու համար։ Ռաֆահի սահմանային անցակետը և դեպի Պաղեստին մարդասիրական միջանցքը պետք է անհապաղ բացվեն՝ հաշվի առնելով մոտալուտ ձմեռային սեզոնը։ Պետք է միջոցներ ձեռնարկել Գազա հիմնական ապրանքների և օգնության, հատկապես էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումն ապահովելու համար»,- ասված է Թուրքիայի կրոնական հարցերով վարչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։