Հետևեք մեզ։

Գերմանիայում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները

19:23, 07 հոկտեմբեր 2024
Գերմանիայում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունները
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
 
 
Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
 
 
Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը: