Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշ ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է Սուրիկ Մ․-ի մահը։
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։