ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ-բաժնետեր:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը՝ հիշեցնելով, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է դեռևս ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թվականին պետական պաշտոն ստանձնելը:
2024 թվականի հոկտեմբերի 1-ից, սեփական դիմումի համաձայն, նա հեռացել է նախարարի պաշտոնից: