Հետևեք մեզ։

Կայացել է Միրզոյան-Բլինքեն հանդիպումը․ ԱԳՆ-ն հայտնում է՝ ինչ հարցեր են քննարկվել

18:09, 01 մայիս 2023
Կայացել է Միրզոյան-Բլինքեն հանդիպումը․ ԱԳՆ-ն հայտնում է՝ ինչ հարցեր են քննարկվել
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
 
 
Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
 
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: