Հետևեք մեզ։

Աշտարակի ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը, գողոնը հայտնաբերվել է

21:11, 07 հոկտեմբեր 2024
Աշտարակի ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը, գողոնը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ:
Նա հայտնաբերվել է Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում: Ոստիկանության Աշտարակի բաժնում տղամարդը խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը տեղափոխել ու թաքցրել է իրենց գյուղում:

 

Հոկտեմբերի 3-ին մոպեդը հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Վերլուծական