ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման, հայտարարել է, որ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: