«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը «Վրացական երազանք» կուսակցության կարևորագույն առաջնահերթություններն են»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեն հայտարարությունն արել է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզարշավի շնորհանդեսի ժամանակ, Վրաստանի իշխող կուսակցության նախընտրական շտաբը նա է ղեկավարում։
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են հոկտեմբերի 26-ին։