ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ելույթ ունենալով Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակում, ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Խաչատուրյանը հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները հաջող են ընթանում, և որ ներկայումս քննարկվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար երկու երկրների միջև սահմանը բացելու առաջարկը:
«Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել», - ասել է Խաչատուրյանը։