Իսրայելի կառավարությունը քննարկում է, թե ինչպես պատասխանել Իրանի հարձակմանը. դրա համար կընտրվի վայր և եղանակ, ասել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դեննի Դանոնը:
«Մենք քննարկում ենք դա», - ասել է Դանոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Մենք կորոշենք՝ երբ և որտեղ, բայց պատասխան կլինի», - ամփոփել է Դանոնը՝ այդպես էլ չբացահայտելով մանրամասները: