Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից «նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակման համար»:
Ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը, Պահլավունին այն հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը դիմել էր դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։
Հայտարարությունը, որը Գրիգորյանի դիտարկմամբ՝ վիրավորանք էր պարունակում և որը հերքվել է Պահլավունու կողմից, հետևյալն էր. «Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։