Հետևեք մեզ։

Չեխիայում գործադուլի պատճառով դատարանները ստիպված են եղել հետաձգել բազմաթիվ գործերով դատական նիստերը

23:21, 07 հոկտեմբեր 2024
Չեխիայում գործադուլի պատճառով դատարանները ստիպված են եղել հետաձգել բազմաթիվ գործերով դատական նիստերը

Չեխիայի դատարանների վարչական աշխատակիցները եռօրյա գործադուլ են անում՝   աշխատավարձերի բարձրացման պահանջով։

 

ČTK գործակալության հաղորդմամբ՝ գործադուլի պատճառով դատարանները ստիպված են եղել հետաձգել բազմաթիվ գործերով դատական նիստերը։

 

Նշվում է նաև, որ Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը արդարացի է համարել գործադուլ հայտարարածների բարձրացրած պահանջը ու հայտարարել է, որ երկրի իշխանությունները արդեն որոշման նախագիծ են մշակել, որը պետք է որ բավարարի գործադուլավորների պահանջները։