Հետևեք մեզ։

Երևանում ուր է այցելել Մեսսի եղբայրը և ինչ է բերել իր հետ (լուսանկարներ)

02:26, 08 հոկտեմբեր 2024
Երևանում ուր է այցելել Մեսսի եղբայրը և ինչ է բերել իր հետ (լուսանկարներ)

Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այսօր այցելել է Թումո Երևան՝ իր հետ տանելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

«Նրան ուղեկցում էր Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures-ի* հիմնադիր։ Հյուրերը ծանոթացան Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», - նշեց Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։

 

*Time Ventures-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում»,-հայտնում են ԹՈւՄՈ կենտրոնից: