Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։48-ին։ Շահամիրյանների փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում (մոտ 45 քմ) այրվել է հյուրասենյակը (10 քմ) և փակ պատշգամբը (8 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ նախասրահը՝ գույքով (10 քմ)։
Մեկ քաղաքացու շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։