Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։
Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից և հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամությունից։ Քննարկվել են երկկողմ և միջազգային որոշ արդիական թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր զարգացումները։
Հաստատվել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առանձին հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը Կազանում BRICS գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ։