Այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում Վրաստանի վերաբերյալ քննարկում կանցկացվի։
Այս մասին տեղեկություն է տեղադրված Եվրախորհրդարանի կայքում։
Հաղորդվել է, որ բանավեճում հայտարարությամբ հանդես կգա Եվրոպական միության (ԵՄ) բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելը։
Նշվել է, որ բանավեճի թեման Վրաստանում «ժողովրդավարական անկումն է»։ Վաղը, որպես քննարկումների ավարտ, բանաձեւը կքվեարկվի։