Հետևեք մեզ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման

11:29, 08 հոկտեմբեր 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։

 

Radar.am-ը հաղորդում է, որ այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

 

Այս հարցով զեկուցող է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 

Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։