Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորները նամակով դիմել են արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը։
Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։
Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերից. «Ոչ ոք մեզ ոչինչ չի կարող թելադրել, չի կարող միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ համարենք»։