Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կրեմլում սկսել են բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այսօր նախատեսված է նաև Պուտինի առանձին հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։