Ռուսաստանի,Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», - ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, - «Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց»։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։