Հետևեք մեզ։

Քանի հարյուր մլն դրամի վնաս է կրել «Դոմուս» ընկերությունը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում է

14:04, 08 հոկտեմբեր 2024
Քանի հարյուր մլն դրամի վնաս է կրել «Դոմուս» ընկերությունը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում է
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
 
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
 
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ։