ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ, որտեղ տեղի կունենան երկկողմ բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Ավելի վաղ Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։