ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի հրավերը։
«Սպասում եմ ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր՝ բազմաթիվ շփումներ»,- ասել է Պուտինը։
Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի է ունենում Կրեմլում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։ Քաղաքական գործիչները բանակցություններում կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։