Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի հրավերի համար, որը տեղի կունենա Կազանում:
Հանդիպման ընթացքում Պուտինն ասել է, որ սպասում է Փաշինյանին Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Ըստ նրա՝ օգտակար եւ հետաքրքիր, երկկողմ բանակցություններ են անցկացվելու, առիթ է լինելու զրուցելու մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ, ովքեր ծրագրում են մասնակցել այդ գագաթնաժողովին։